Ակուստիկ հաշվարկների բյուրոն հանդիսանում է AES Systems - ի բաժանմունքներից մեկը:
Բյուրոն կազմակերպվել է ձայնային չափումների հարցումների անընդհատ աճող հոսքըբավարարելու , առկա սրահների ձայնային պարամետրերի ուղղումը, ձայնային ուժեղացմանհամակարգերի վարքագծի մոդելավորումը կազմակերպելու համար: Համաձայնեք, որ ավելիէժան և շահեկան է ստեղծել դահլիճի համակարգչային մոդելը, վիրտուալ փորձարկելովձեւավորման, դեկորի եւ ակուստիկ նյութերի տարբեր ընտրանքներ, քան անտեսել դրակարևորությունը , և , արդեն կառույցի շինարարական և հարդարման աշխատանքներնավարտելուց հետո փաստացի համոզվել սխալված լինելու մեջ:
Պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաթանկ ձայնային սարքավորումներովհամակարգի առկայությունը չի երաշխավորում որակյալ հնչողություն : Սա, առաջին հերթին պայմանավորված է սենյակային ակուստիկայի տարբեր թերություններով, որոնք ցանկացածփակ տարածքում ակնհայտ են: Այնպես որ, վերջնական ձայնային որակի տհաճանակնկալներից խուսափելու համար, նախագծման փուլում արդեն, կարևոր է, որ ակուստիկ մոդելավորման աշխատանքները կատարվեն ճարտարապետական ակուստիկայիմասնագետների մասնակցությամբ:
Մեր մասնագետների փորձը, ճշգրիտ չափիչ սարքավորումների և ծրագրերի առկայությունըթույլ կտան նվազագույնի հասցնել սենյակի ակուստիկ բացասական գործոններիազդեցությունը, այդպիսով մեծացնելով ձայնային համակարգի աշխատանքիարդյունավետությունը եւ հանդիսատեսի ընկալման հարմարավետությունը ևգոհունակությունը:
Դահլիճի ակուստիկայի ուղղման աշխատանքները նախաձեռնելիս, մենք որոշում ենք ներքինհարդարման համար ակուստիկ նյութերի և կոնստրուկցիաների օգտագործմանանհրաժեշտությունը, ուսումնասիրում ենք կողմնակի աղմուկներից պաշտպանությանանհրաժեշտությունը, ինչպես նաև բարձրորակ հնչողության ապահովման հետ կապված այլհարցեր:
Այս աշխատանքները հիմք են հանդիսանում ձայնային ուժեղացման համակարգերինախագծման համար: Կարեւոր է հասկանալ, որ ձայնային ուժեղացման համակարգիդիզայնը(մոդելավորումը) պարտադիր պետք է հիմնված լինի տվյալ սենյակի կամ դահլիճիորոշակի ակուստիկ առանձնահատկությունների վրա, եւ, եթե այդ պահանջը անտեսվի, էլեկտրաակուստիկ հաշվարկները լավ հնչողության երաշխիք հաստատ չեն դառնա:
Քանի որ մեր ընկերությունը չի վաճառում ակուստիկ նյութեր, մենք ավելի շատ նյութերվաճառելու կամ ավելի թանկ նյութեր վաճառելու դրդապատճառ չունենք: Մենք ընդամենըորոշում ենք, թե որ նյութը առավելագույնս պիտանի կլինի հայտնաբերված ակուստիկ ոչցանկալի խնդիրները վերացնելու համար:
Եթե դուք կառուցում եք օբյեկտ կամ այն վերազինում եք, պետք է վստահ լինեք, որ ձերջանքերն ու ֆինանսական ծախսերը կհանգեցնեն ցանկալի արդյունքի: Ներդրողը պետք էվստահ լինի, որ անհամապատասխան դիզայնի արդյունքում վատ հնչողության պատճառովստիպված չի լինելու նորավարտ կառույցը կրկին վերազինելու:
Ամբողջական լուծումներ: *Ձայնային ուժեղացման, *իրազեկման , *Ազդանշանային, *Կոնֆերանս համակարգերի նախագծում և տեղադրում: